Ի՞նչ տարբերություն ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի միջև․ վախեցնում, սպառնում են հանրությանը՝ ՌԴ-ի կամ Ադրբեջանի հետ պատերազմով․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

Factor TV-ի տաղավարում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն անդրադարձել է հաճախ հնչող այն հարցադրմանը, թե որքանով է հնարավոր, որ Փաշինյանի ութամյա իշխանությանը փոխարինելու գա Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հավանական կոալիցիոն դաշինքը։

«Ես անգամ չեմ անդրադառնա դրա հավանականությանը, որովհետև իմաստ ունի հավանականությունը քննարկել միայն այն ժամանակ, եթե այն կբերի որակական փոփոխության։ Մենք, ցավոք, այդ պարագայում որևէ որակական փոփոխություն ունենալ ուղղակի չենք կարող», – նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր մարդկանց մանիպուլացնում են՝ ասելով «ընտրեք վատի ու վատագույնի միջև, այլ ընտրություն չունեք»։

«Ու  մարդկանց ընտրության հիմքում դնում են տեխնիկական կոմպոնենտը՝ ասելով, որ ընտրեք այն ուժին, որը թվացյալ առումով ավելի շատ ձայներ է հավաքում։ Եթե քաղաքական գործընթացը դուք չեք դիտարկում բացառապես որպես ծախս, որպես տեխնիկական գործընթաց, հենց առաջինը ընդդիմությունը պետք է մարդկանց խրախուսի, որ գնան ընտրության, ոչ թե քվեարկեն, այլ կատարեն գիտակցված ընտրություն՝ հիմքում դնելով սկզբունքներ, համոզմունքներ, արժեհամակարգ, և ոչ թե ասելով՝ տեխնիկական ընտրություն իրականացրեք»։

Պետրոսյանը նշում է, որ մարդկանց ենթագիտակցորեն համոզել են, թե նրանք գնում են ուղիղ վարչապետ ընտրելու, մինչդեռ իրականում ընտրում են խորհրդարան, որն էլ իր հերթին ընտրելու է վարչապետին։ Հետևաբար, ըստ նրա, յուրաքանչյուրի ընտրությունից է կախված, թե ինչ որակի խորհրդարան կունենանք։

«Ձեր ասած կոնցեպտով մենք ունենալու ենք ճիշտ նույն խորհրդարանը, որ ունեցել ենք 21 թվականին։ Անգամ Գյումրի 3-ը որակական փոփոխության չի բերելու։ Եվ այստեղ ամենևին էլ նշանակություն չունի՝ որ մեկը կլինի իշխանություն, որ մեկը կլինի ընդդիմություն։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվելու։ Խորհրդարանը միևնույն է, լինելու է նույնը, նույն որակի մարդիկ, նույն դերակատարները հիմնականում, որը եղել է 21 թվականին, որը եղել է դրանից առաջ։ Ուշադրություն դարձրեք, որ մեր քաղաքական համակարգը, ըստ էության, որևիցե կերպ տրանսֆորմացիայի չի ենթարկվել այդպես էլ։ Դրա համար մեր ուժի հիմնական խնդիրը քաղաքական համակարգի ճեղքումն ու որակական փոփոխություն իրականացնելն է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչով է իրենց ուժը տարբերվում մյուսներից, որոնք նույնպես հավակնում են լինել «երրորդ ուժ», Պետրոսյանը պատասխանել է․ «Գիտեք, հավակնելը այլ բան է, լինելը՝ այլ բան։ Ցավոք, շատ ժամանակ որպես ընդդիմադիր ներկայանում են այն մարդիկ, ովքեր ուղղակի ասում են, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը թուրք է կամ դավաճան։ Վերջ։ Եթե մարդը ասեց թուրք է և դավաճան ու շատ բարձր դրա մասին խոսեց, և լրատվականները նրան լուսաբանեցին հինգ օր անընդմեջ, և նա ճանաչելի դարձավ այդ խոսույթով, ուրեմն վերջ, ուրեմն ինքը ընդդիմադիր է։ Ընդդիմադիր չեն դառնում՝ ասելով, որ դուք թուրք եք կամ դավաճան։ Դա ընդդիմադիր լինելու ցուցիչ չէ։ Դա էմոցիոնալ, անբովանդակ խոսույթ է»։

Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր լինել նշանակում է ունենալ ամբողջությամբ այլ օրակարգ, տեսլական, ճգնաժամի հաղթահարման մոտեցումներ, գաղափարներ և, ամենակարևորը, նախկին և ներկա իշխանություններից թե՛ ֆինանսապես, թե՛ գաղափարապես և թե՛ լծակների առումով լինել անկախ։

«Մեր խոսույթի մեջ, դուք ուշադրություն դարձրած կլինեք, մենք մշտապես նշել ենք, որ արտաքին քաղաքականության հիմքում այսօր չպետք է ընկած լինի, և նաև հետագայում, հակառուսականությունը, հակաարևմտականությունը, հակաիրանականությունը, անգամ, ինչքան էլ շատերի համար պրոբլեմատիկ կարող է թվալ՝ ելնելով ռեալ քաղաքականությունից եմ ասում, ոչ թե պոպուլիստական խոսքերից, անգամ հակաթուրքականությունը։ Սա չափազանց կարևոր է, բայց սա չի նշանակում լինել բոլորի համար հաճո։ Պետք է մենք կարողանանք վերադառնալ մեր իրականում ազգային ինքնության առանցք, ձևավորել այն պետությունը, որը ոչ թե կլինի ուղղակի օրենքների համախումբ կամ ինչ-որ մի անշունչ միավոր, այլ կգերակայի մեր ինքնությունը, մեր մշակույթը»։

Նրա խոսքով, իրենց ուժի նպատակը «համահայկականության» գաղափարի իրագործումն է, որի շրջանակում կհամախմբվի ամբողջ հայության ռեսուրսը։ «Մեր հիմնական ռեսուրսը՝ մտավոր և մարդկային, գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հետևաբար, մենք պետք է կարողանանք այնպիսի պետություն ձևավորել, որի շրջանակում ամբողջ հայության շահերը կհատվեն, և նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցն ինքը հստակ նաև իր անձնական շահը կտեսնի հայկական ուժեղ պետություն ունենալու մեջ»։

Պետրոսյանը նշել է երկու գաղափար. «Հայ լինելը պետք է դառնա անվտանգ, և սա ամենևին պաթոսային խոսք չէ, սրա ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմները կան։ Եվ նաև երկրորդ կոմպոնենտը՝ ցավոք, մենք մեր գաղափարների հիմքում միայն դրել ենք էմոցիոնալ կոմպոնենտը՝ հայրենիքի զգացողությունը, որը առանցքային ու կարևոր է, բայց բավարար չէ։ Երկրորդ կոմպոնենտը պետք է լինի հայկական կապիտալի ձևավորումը։ Հայ լինելը պետք է լինի նաև շահավետ»։

Ըստ բանախոսի, Հայաստանը պետք է կարողանա վերահաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում՝ քաղաքակրթական առաջարկ անելով։ «Եթե մենք չլինենք, ի՞նչ տեղի կունենա, ի՞նչ կպակասի։ Սա քաղաքակրթական առումով կարևոր հայտի մասին է խոսքը։ Մենք կորցրել ենք այդ պատասխանը»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան