Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2026 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հնչող մեղադրանքներին, թե «ՀԱԿ-ը փոշիացրել է ընդդիմադիր ձայները և նպաստել իշխանության վերարտադրմանը»։

«Մեր ձայներից մանդատ չի ստացել․․․ Նիկոլ Փաշինյանը ստացել ա 49%։ 49%-ը արդեն իսկ բավարար էր, որպեսզի իշխանություն կազմեր։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը որևէ ուժի հաշվին իշխանություն չի կազմել»,- հայտարարել է Խաչատրյանը։ Նրա կարծիքով ընդհակառակը՝ քննադատությունը նպաստել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը քիչ ձայն հավաքի, որովհետև «Հայ Ազգային Կոնգրեսը բացառապես քաղաքական և բացառապես փաստարկված ծրագրով ու խոսքով է հանդես եկել»։

Խոսելով ՀԱԿ-ի վարած քարոզարշավի մասին՝ բանախոսն այն որակել է որպես «փայլուն կամպանիա», որն օգտակար էր քաղաքացիների համար. «Մենք սեփական օրակարգով ենք հանդես եկել։ Միակ ուժն ենք եղել, որ տարբերվել ենք բոլորից մեր օրակարգով»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր դաշինք ձևավորելու նախաձեռնության ձախողմանը և այն խոսակցություններին, թե խնդիրը խորհրդարանական ցուցակներում տեղեր զբաղեցնելն էր, Խաչատրյանը հստակեցրել է. «Դաշինքը չի ստեղծվել տարբեր մոտեցումների․․․ տարբերության պատճառով։ Լևոն Զուրաբյանը կամ Արամ Մանուկյանը չունեն մանդատ ստանալու խնդիր․․․ Սկզբունքը եղել ա հետևյալը. մենք ունեցել ենք մեկ մոտեցում, Սամվել Կարապետյանի թիմը՝ մեկ այլ մոտեցում»։

Նա ընդգծել է, որ իշխանափոխության համար միայն ընտրությունները բավարար չեն, եթե չկա հանրային ճնշում. «Դժվար չի ընտրություններով հաղթելը, բայց էդ ընտրություններով հաղթելու համար դու պիտի ունենաս հզոր փողոցի աջակցություն․․․ Ժողովուրդը պիտի հասկանա՝ ինչի համար է դուրս գալիս։ Դու պիտի կարողանաս իդեա գեներացնես, որ էդ փողոցը գա հավաքվի»։

Համեմատելով նախկին և ներկա շարժումները՝ Արմեն Խաչատրյանը հիշեցրել է, որ 2018 թվականը համաժողովրդական ընդվզում էր. «18 թիվը համաժողովրդական շարժում էր․․․ Ժողովուրդը, մեծամասնությունը, ոչ թե եկել էին Նիկոլ Փաշինյանին աջակցելու, այլ նրանք խնդիր ունեին մերժել նախկին համակարգին։ Այն ժամանակ խնդիրը մի բան էր՝ կանգնել հրապարակում, մերժել նախկին համակարգին»։

Ամփոփելով ՀԱԿ-ի դիրքորոշումն ու առաջիկա անելիքները՝ նա վերահաստատել է կուսակցության գործելաոճը. «Մենք չենք հրաժարվի երբեք մեր սկզբունքներից, մենք պիտի խոսենք փաստարկված ծրագրային դրույթներով։ Մենք պիտի հանդես գանք էդպիսին»։ Միևնույն ժամանակ, նա ցավով նկատել է, որ քաղաքական դաշտում բանավեճը փոխարինվել է հայհոյանքով. «Նա հայհոյում ա, էն մի հատ պատասխանում ա էդ հայհոյանքին։ Ես ո՞նց ընտրեմ»։ Մատնանշելով իշխանությունների ու մյուս ընդդիմադիրների գործելաոճը՝ նա հավելել է. «Մենք պիտի խոսանք փաստարկված ծրագրային դրույթներով․․․ Բայց գոնե մեկը չլինի՞, որ էս երկուսին ալտերնատիվ լինի»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան