ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը

Լուրեր

21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց //ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը մշակել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության նոր ռազմավարություն, որը թույլ կտա թեկնածու երկրներին աստիճանաբար ինտեգրվել Միության ներքին շուկային, անվտանգության և պաշտպանության ոլորտի քաղաքականություններին ու ինստիտուտներին՝ դեռևս մինչև նրանց լիարժեք անդամակցությունը։

«Աստիճանական ինտեգրում» (Gradual Integration) կոչվող այս մեխանիզմը նպատակ ունի արագացնել տնտեսական ու օրենսդրական բարեփոխումները թեկնածու երկրներում՝ միաժամանակ ամրապնդելով Եվրոպայի ռազմավարական դիմակայունությունը։

Եվրահանձնաժողովի ներքին փաստաթղթի համաձայն՝ նոր ռազմավարությունը չի փոխարինում անդամակցության հստակ չափանիշներին, այլ գործում է դրանց զուգահեռ։ ԵՄ-ն հրաժարվում է բոլորի համար միասնական մոդել կիրառելուց՝ առաջնորդվելով յուրաքանչյուր երկրի պատրաստվածության աստիճանով։

Բանակցություններում զգալի առաջընթաց գրանցած Չեռնոգորիայի և Ալբանիայի դեպքում հիմնական շեշտը դրվում է բուն անդամակցության բանակցությունների հաջող ավարտի վրա։

Ըստ լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթի՝ Ուկրաինան, Մոլդովան և Սերբիան առանձնակի հետաքրքրություն ունեն Արդյունաբերական ապրանքների համապատասխանության գնահատման և ընդունման մասին համաձայնագրերի (ACAA) կնքման հարցում։

Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ հիմնովին փոխել է Եվրոպայի անվտանգային միջավայրը, ինչի պատճառով անվտանգությունն ու պաշտպանությունը դարձել են աստիճանական ինտեգրման առաջնային ուղղություններ։ Թեկնածու երկրների հետ նախատեսվում է խորացնել համագործակցությունը կիբերանվտանգության, ներառյալ՝ ENISA-ի շրջանակների միջոցով, հիբրիդային սպառնալիքներին դիմակայունության, ռազմական շարժունակության և եվրոպական պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգի ուղղություններով։

Տնտեսական ոլորտում նախատեսվում է թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը Եվրոպական միասնական վճարային տարածքին՝ SEPA-ին, ինչպես նաև էներգետիկ ու տրանսպորտային ցանցերին՝ TEN-T և TEN-E, «Horizon Europe» հետազոտական ծրագրին, թվային հանրային ծառայություններին և սահմանանց ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի և Մոլդովայի էլեկտրաէներգետիկ համակարգերի համաժամեցումը եվրոպական էլեկտրացանցի հետ նշվում է որպես այս մոտեցման հաջողված օրինակ։

Օրենսդրական պարզեցում՝ «Օմնիբուս VIII»

Աստիճանական ինտեգրման գործնական կիրառման հետ անմիջականորեն չառնչվող, սակայն ԵՄ ներքին կանոնակարգերի պարզեցման շրջանակում, ԵՄ Խորհուրդը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, համաձայնեցրել է իր բանակցային մանդատը «Օմնիբուս VIII» (Omnibus VIII) օրենսդրական փաթեթի շուրջ։ Այս նախագիծը նպատակ ունի պարզեցնել բնապահպանական գնահատումները և նվազեցնել նախագծեր մշակողների վարչական բեռը՝ պահպանելով ԵՄ բնապահպանական պաշտպանության բարձր չափանիշները։

ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետական նախարար Թոմաս Բըրնը հայտարարել է, որ Իռլանդիայի նախագահությունը մտադիր է մինչև տարեվերջ Եվրոպական խորհրդարանի հետ հասնել վերջնական համաձայնության։

«Իռլանդական նախագահությունը վճռական է իրականացնել «Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ճանապարհային քարտեզի դրույթները։ Այսօր մենք ևս մեկ քայլ կատարեցինք «Օմնիբուս VIII» փաթեթի իրագործման ուղղությամբ՝ ավելի պարզ և համաչափ կանոններով, որոնք նվազեցնում են ավելորդ բեռը և արագացնում բնապահպանական գնահատումները՝ միևնույն ժամանակ պահպանելով Միության բնապահպանական պաշտպանության բարձր չափանիշները՝ ի շահ մեր քաղաքացիների և բիզնեսի։ Իռլանդական նախագահությունը լիովին հանձնառու է աշխատել մինչև տարեվերջ Եվրոպական խորհրդարանի հետ համաձայնության հասնելու հավակնոտ վերջնաժամկետին ընդառաջ»,- ասել է Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետական նախարար Թոմաս Բըրնը։

Իռլանդիայի բնակարանային ապահովման, տեղական ինքնակառավարման և ժառանգության հարցերով նախարար Ջեյմս Բրոունի խոսքով՝ բանակցային մանդատի շուրջ այսօրվա համաձայնությունը ևս մեկ կարևոր քայլ է շրջակա միջավայրի գնահատման վերաբերյալ ԵՄ կանոնների պարզեցման գործում։

«Այս թիրախային փաթեթը բնապահպանական գնահատման ընթացակարգերը կդարձնի ավելի հստակ, արդյունավետ և կանխատեսելի՝ նվազեցնելով ավելորդ վարչարարական բեռը նախագծեր մշակողների համար, միևնույն ժամանակ լիովին պահպանելով ԵՄ բնապահպանական պաշտպանության բարձր չափանիշները»,– ասել է նա։

«Օմնիբուս VIII» փաթեթի շնորհիվ նախատեսվում է սահմանել «մեկ պատուհանի» (Single Point of Contact) համակարգ, որը կկենտրոնացնի կամ կհամակարգի գնահատման ընթացակարգերի վարչական շփումները։

Կարինե Ասատրյան

Բրյուսել