ՌԴ-ն դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է hայկական ԱԷԿ-ի փակումից հետո շահագործումից հանված հզորությունները փոխարինելու տարբերակներ, ինչպես նաև ապագա ԱԷԿ-ի շահագործմանը մասնակցելու տարբեր սխեմաներ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել հայկական կողմից։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Մենք մեր հայ գործընկերներին առաջարկել ենք բազմաթիվ լուծումներ, այդ թվում՝ միջին հզորության և գիգավատտ դասի բլոկներ։ Մենք պատրաստ ենք էլեկտրաէներգիայի ավելցուկի դեպքում գնել այն և արտահանել որոշ մասը հարևան երկրներ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել ատոմային էներգաբլոկի գործունեությանը և շահագործմանը»,- ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։

Նա նաև նշել է, թե Ռուսաստանը դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ատոմակայանի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ։

«Գնդակն այժմ ամբողջությամբ հայկական թիմի դաշտում է. ես իսկապես չէի ցանկանա, որ այս հարցը վերածվի քաղաքական քննարկումների և տարբեր անձնական նախասիրությունների ու հակակրանքների։ Հայաստանը Կովկասում միակ երկիրն է, որը հպարտորեն կրում է ատոմային էներգիայի դրոշը։ Եվ այս իրավասությունը կորցնելը, այսինքն՝ ատոմային էներգիան ընդհանրապես կորցնելը, իմ կարծիքով, բացարձակապես անխոհեմ կլինի»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի