Գլխավոր դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Այս մասին Factor TV-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն էր դիմել դատախազությանը՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության, «իրականացված միջոցառումների արդյունքում …

