Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Իտալիայում է։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նա հանդիպել է իր իտալացի գործընկեր Գվիդո Կրոզետտոյի հետ։ Քննարկվել են ռազմավարական գործընկերության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և դրանց հեռանկարները։ Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի …

