30 Հունիս 2021 | 12:21
Կհստակեցվի ձերբակալության կարգը, կընդարձակվեն հիմքերը․ նախագիծը քննարկվում է ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը, ձերբակալման ինստիտուտին։ Պատգամավորը նշեց, որ կհստակեցվի ձերբակալության կարգը, կընդարձակվեն հիմքերը: «Գործող օրենսգիրքը բառացի մեկնաբանելիս ստացվում է, որ …