Ունենք համաձայնություն՝ համատեղ ուժերով վերանորոգել Անիի կամուրջը սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով Անկարայում է, որտեղ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Արարատ Միրզոյանը թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ևս մեկ անգամ ՀՀ-ի անունից ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժին զոհ գնացած հազարավոր մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում մաղթել  վիրավորներին։

«Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ, և աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։

«Եվ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարների և հումանիտար օգնություն։ Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին՝ մեր փրկարարների հասցեին և, ընդհանուր առմամբ, հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար։ Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ համագործակցության հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը խորհրդանշական է որակել այն, որ 30 տարի փակված հայ-թուրքական սահմանը փետրվարի 11-ին բացվել է Ադըյաման մարդասիրական բեռներ փոխադրող հայկական բեռնատարների համար․ «Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հերթական խմբաքանակը հումանիտար օգնության կհասնի Ադըյաման»։

«Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ-ի պատրաստակամությունը և ձգտումը։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։