Կաշառք ստանալու համար անձնագրերի և վիզաների վարչության աշխատակիցներ են ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի շարք անձանցից, այդ թվում՝ վերջինների կամ նրանց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նշված անձնագրային խմբի վարչական շենքում, բազմաթիվ դրվագներով պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։

Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով, քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ, որտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից պահանջել է կաշառք-գումար:

2023 թվականի փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ՀՀ հիշյալ քաղաքացին, քիմիական համապատասխան միջոցներով նախապես մշակված                 կաշառք-գումարը, անձնագրային հիշյալ խմբի վարչական շենքում անձամբ տվել է Ա.Ս-ին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել է ստացված կաշառք-գումարը։

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում Ա.Ս-ն և Լ.Հ-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Դատարանի որոշմամբ Լ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և վարութային գործողություններ՝ բազմադրվագ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ