Վոլոդինը սպառնաց ՀՀ-ին՝ երկիր կկորցնեք․ ՌԴ-ն ռազմական հարձակում չի կարող, Ադրբեջանի ձեռքով է ճնշում․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
Բոլորը

Ադրբեջանում էին ՌԴ Պետդումայի ղեկավարները՝ Վլաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն։ Վոլոդինը խոսել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման պրոցեսից, ու թեև ՀՀ-ի անունը չի տվել, ակնհայտ է դառնում, որ հաջորդիվ արված հայտարարությունները ՀՀ-ին են վերաբերվում․ «Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել։ Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ քվազի-խորհրդարաններից՝ և՛ ԵԽԽՎ-ից, և՛ Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»։

Factor TV-ին տված հարցազրույցում «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բաքվից են ՀՀ-ի դեմ այս հայտարարություններն արվում:

«Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրենց վերջին, հիմնական, գուցե նաև՝ միակ գործիքն է մնացել։ Երբ իրենք ԵՄ-ի դիտորդների գալը ՀՀ-ում պայմանավորում են Ադրբեջանի համաձայնությամբ, նշանակում է, որ սկսել են բաց խաղալ ՀՀ-ի դեմ։ 2021-ի մայիսից ենք դեռ ասում, որ սա ռուս-ադրբեջանական ալյանս է ՀՀ-ին ճնշելու, Ադրբեջանին ՌԴ-ն օգտագործում է ՀՀ-ի դեմ, ինչը տեսանելի է դառնում»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան