Տեսանյութեր

25 Հունիս 2021 | 20:52

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը,  իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։ Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում …