Լինել հեզ համա՞յնք, թե՞ ինքնիշխան պետություն. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ քրիստոնեության դերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նրա կարծիքով՝ եկեղեցու դերը պետականաշինության գործում կարող է լինել նաև բացասական: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կրոնական վերնախավը խնդիր է դնում այլ պետության վերահսկողության ներքո ապահովել ազգի գոյությունը: Այդ մոտեցումը քաղաքագետը հակադրում է այն մոտեցմանը, երբ որոշում է ընդունվում գնալ ինքնիշխանության ճանապարհով: Հայեցակարգերի տարբերությունը հաղորդման հյուրը բացատրում է նաև Սուրբ երրորդությունը մեկնելու առանձնահատկություններով:

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ կայսրությունները, նվաճողները հաճախ ոչ թե պարտադրում էին հայերին օտար կրոնը, այլ հակառակը՝ ստիպում էին, որ հայ համայնքը լինի միատարր առաքելական, որի միջոցով, մասնավորապես, Օսմանյան կայսրությունը լուծում էր մի շարք կազմակերպչական, ինչպես նաև քաղաքական խնդիրներ: Այդ առիթով քաղաքագետը հիշեցնում է նաև, որ Մայր Աթոռը Էջմիածին է տեղափոխվել թուրքական տիրապետության ժամանակ։

1962 թվականին Վատիկանը սոցիալական նոր դոկտրին է ընդունել, ըստ որի՝ աղքատությունն այլևս չէր համարվում առաքինություն, իսկ աշխատանքը՝ անեծք: Այդ բարեփոխումները մեծագույն ազդեցություն են թողել կաթոլիկ աշխարհի քաղաքականության և տնտեսության վրա: Քաղաքագետի կարծիքով՝ սոցիալական հայեցակարգ մշակելու կարիք ունի նաև Հայ առաքելական եկեղեցին, որը պետք է շրջվի դեպի հասարակության կարիքները և այդպիսով ամրապնդի իր բարոյական ազդեցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան