Իրավական դասեր տվող Ալեն Սիմոնյանը սխալվում է․ միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը նախորդում է դրա կնքմանը

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազույցում պնդեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, ու այն հանգամանքը, որ փաստաթղթի մասին խոսույթում օգտագործվում է նաև համաձայնագիր եզրույթը, չի փոխում դրա բովանդակությունն ու իրավական նշանակությունը։

Factor TV-ի հստակեցնող հարցին՝ այսինքն՝ կնքվելիք փաստաթուղթն անցե՞լ է ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչպես սահմանված է օրենքով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Կլինի՞ դուք գնաք, ճշտեք Ձեր գիտելիքները, նոր գաք, ինձ հարցեր տաք։ Մեր արձագանքին, որ հարց տալուց առաջ ճշտել ենք գիտելիքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Ես Ձեզ տեղեկություն հայտնեմ, որ դուք մինչև վերջ չեք ճշտել Ձեր գիտելիքները, որովհետև այդ պայմանագիրը, համաձայնագիրը, միջազգային փաստաթուղթն անցնում է ներպետական ընթացակարգ, երբ արդեն ստորագրված է։ Երբ որ արդեն ստորագրված կլինի,ինքն անցնելու է Սահմանադրական դատարան և գա Ազգային ժողով՝ վավերացման։ Տեսա՞ք, որ չգիտեք»։

Իսկ իրականում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որ պետք է ճշտի այս հարցում իր գիտելիքները, քանի որ միջազգային պայմանագրի՝ ստորագրման, ՍԴ-ի կողմից դրա՝ սահմանադրականության հարցի քննության և Ազգային ժողովի կողմից վավերացման փուլերից առաջ կան նաև այլ փուլեր, որոնք հենց մեր կողմից նշված ներպետական համաձայնեցման ընթացակարգերն են։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման և այլ իրավահարաբերությունները կարգավորվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում են դրանում օգտագործվող հիմնական հասկացությունները։

Հիմնական հասկացություններում «ներպետական համաձայնեցում» եզրույթը, որի մասին մեր հարցն էր, բացատրվում է հետևյալ կերպ․ «իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացում»։ Այսինքն՝ ներպետական համաձայնեցումը ոչ թե պայմանագրի կնքմանը հաջորդող, այլ նախորդող ընթացակարգ է՝ ուղղված պայմանագրի կնքմանը։

Օրենքի 5-րդ հոդվածում էլ սահմանվում է միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացակարգը, համաձայն որի՝

1․ Միջազգային պայմանագրի կնքման, բազմակողմ միջազգային պայմանագրին միանալու առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը, բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում դրա տեքստը և հայերեն թարգմանությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։
3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին։
Նույն հոդվածով սահմանվում են նաև միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցման այլ ընթացակարգեր։

Այսպիսով՝ լրագրողին իրավական դասեր տվող ԱԺ նախագահը սխալվում է, «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցման փուլը նախորդում է պայմանագրի կնքման փուլին։

 

Արաքս Մամուլյան