15 Հուլիս 2021 | 20:15
Գերշահույթի հարկում, թե՞ քաղաքական հաշվեհարդար․ պղնձի արտահանմանն առնչվող նախագիծն ընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային Ժողովն այսօր արտահերթ ռեժիմով, արագացված կարգով ընդունեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերրոմոլիբդենի և հարակից այլ ապրանքների արտահանումից լրացուցիչ գումարներ գանձելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել էր Կառավարությունը։ Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքներն արտահանողները, որոնցից ամենախոշորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, գերշահույթներ են ստանում։ «2021 թվականին միջազգային շուկաներում այս երկու մետաղների գները կտրուկ աճ են արձանագրել, մոտավորապես՝ 50 …