Պայթյունը կարող է Ադրբեջանի և Իրանի սահմանին լինել․ զինված հակամարտությունը Ալիևին լուրջ խնդիրների կբերի․ Ռոբերտ Ղևոնդյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իրանը, ՌԴ-ն և Թուրքիան Կովկասում համաձայնություն ձեռք բերեն և ազդեցության գոտիների բաժանեն ռեգիոնը։ Factor TV-ի հետ  հարցազրույցում պնդում է Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի՝ օրերս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում արտահայտած հետևյալ մտքին․

«Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը»:

Ըստ Ռոբերտ Ղևոնդյանի՝ ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, այսօրվա իշխող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմը չի ցանկանում, որ աշխարհի տարբեր ռեգիոններում, այդ թվում՝ Կովկասում խնդիրները լուծվեն առանց իր շահերը հաշվի առնելու․ «Սա ավելի մակրո մակարդակն է, իսկ եթե միկրո մակարդակում դիտարկենք, խնդիր կա Իրանի դոսյեի հետ, հիշում ենք՝ Իրանի հետ բանակցությունները փակուղու մեջ հայտնվեցին, երբ Ուկրաինանում հայտնվեցին իրանական անօդաչուներ»։

Իրանի զինուժը կիրակի օրը հաղորդեց Սպահան քաղաքում ՊՆ-ի արտադրական գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդների մեջ և պայթել։ Համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը։ Հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։ Կարո՞ղ է սա պայթյունի նախանշան լինել, և Ադրբեջանին ինչ դեր կարող է տրվել․
«Լավատեսական գնահատականն այն է, որ պայթյուն չի լինի և իրավիճակը հնարավոր կլինի հանդարտացնել և Իրանը կշարունակի աշխատել Արևմուտքի հետ համագործակցության ուղղությամբ։ Բայց եթե տեղի ունենա պայթյուն, լավատեսական սցենարն այն է, որ դա կլինի Իրան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջանը շատ լուրջ խնդիրներ կունենա, որովհետև ռազմական կոնֆլիկտը ունենալու է անկանխատեսելի հետևանքներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան