Կարծում եմ՝ դատարանը կունենա ազնվություն և ճիշտ որոշում կկայացնի. Գարիկ Գալեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վարչական դատարանում շարունակվում է Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների դեմ Ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը։ Այսօր  քննվում է 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը։

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարան է դիմել Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած զոհված զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Ըստ ոստիկանական հայցի, զինծառայողների հարազատները խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը։ Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն և ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Նշենք՝ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել զինվորական պանթեոն՝ պատճառաբանելով, որ «իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր»։ Նրանցից 20-ը տուժող են ճանաչվել, այս պահին գործով առերեսումներ են իրականացվում։

«Կարծում եմ՝ դատարանի որոշումն ի օգուտ ծնողների կլինի։ Կարծում եմ՝ դատարանը կունենա ազնվություն և ճիշտ որոշում կկայացնի,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ով որդեկորույս այլ ծնողների հետ  եկել էր սատարելու Բագրատ Ուզունյանին։ – Միայն այն, որ ոստիկանությունը ներկայացուցիչ չի ուղարկել նիստին, որ տեր կանգնեն իրենց հայցին, ամեն ինչ ասում է։ Իմ գործով նույնպես դատարան չէին եկել։ Առերեսման ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Խուդինյանն ասել է, որ օրինական պահանջ չեն ներկայացրել մեզ»։

Գալեյանը պնդեց, որ միջադեպի օրը ոստիկանության կողմից օրինական պահանջ չի ներկայացվել․ «Եթե սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից օրինական պահանջ ներկայացվեր, մենք ծնողներով կխորհրդակցեինք, թե ինչպես վարվեն՝  թույլ տա՞նք, թե՞ թույլ չտանք, որ դավաճան իշխանությունը գտնվի «Եռաբլուրում»:  

ՔԿ-ում առերեսման ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը ասել է, որ օրինական պահանջ չի եղել, անհատական ամեն մեկին մոտեցել են: Ինձ անձամբ չի մոտեցել ոչ մի ոստիկան: Որևէ պահանջ չի բարձրաձայնվել»։ 

Անդրադառնալով այն փաստին, որ հունվարի 28-ին ոստիկանությունը փակել էր Եռաբլուրի մուտքերը՝ Փաշինյանի այցն ապահովելու համար, Գալեյանը նշեց, թե չէր պատկերացնում, որ ՀՀ-ում այդքան ոստիկան կա․ «Որքան շիրիմ կար Եռաբլուրում, այդքան ոստիկան էին բերել ու պատ կազմել։ Պատ էին կազմել: Եթե սեպտեմբերի 21-ին դիպուկահարները երեքն էին, հունվարի 28-ին արդեն 6-ն էին: Երևի դիպուկահարները պատրաստ էին հրահանգի դեպքում կրակել ծնողների վրա, եթե որևէ ծնող ինչ-որ գործողություն աներ: Այս անգամ բավականին պատրաստված էին, անգամ կին ոստիկաններ էին բերել, որ եթե մայրերին բերման ենթարկելու հարց առաջանար, կին ոստիկանները դա անեին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։