Մոսկվան Լաչինի հարցով փորձելու է ճնշում գործադրել․Միրզոյան-Բայրամով հանդիպում սպասվո՞ւմ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մինչ այս պահը դեռ չի արձագանքել ռուսական կողմի՝ Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին հայտարարություններին։ Նախորդ շաբաթ այս մասին խոսեց ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, թե ռուսական կողմը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը՝ նախարար Լավրովի հովանու ներքո։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում հանդիպում նախատեսվա՞ծ է, և,ընդհանրապես, այս փուլում Մոսկվայում հնարավոր հանդիպման շուրջ քննարկումներ կա՞ն։ Հունանյանը ասաց՝ նախարարի այցերի և հանդիպումների մասին նախապես տեղեկացնում են։
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հայկական կողմն, ըստ էության, հրաժարվեց։ Պաշտոնական Երևանը խնդրել էր հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այդ օրը Լավրովն ու Բայրամովը հանդիպեցին առանց նախարար Միրզոյանի։ Դրանից հետո արդեն ադրբեջանական կողմը մի քանի անգամ հայտարարել է, թե պատրաստ է այդ ձևաչափով հանդիպման, սակայն Հայաստանից արձագանք չկա։ Նախորդ շաբաթ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր , թե պատրաստ են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը, սակայն ամեն ինչ կախված է հայկական կողմից։
Խորհրդարանի իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվեցին անդրադառնալ այս հարցին։ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը համարում է՝ քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ որևէ հանդիպման պետք է չմասնակցի։
Թեև տարբեր երկրներից և միջազգային կառույցներից հնչել են Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղիղ և հասցեական կոչեր, այդուհանդերձ, Բաքուն շարունակում է այն փակ պահել։ Միջանցքի փակման պատճառով դեկտեմբերին Մոսկվայի հանդիպմանը չմասնակցած հայկական կողմն այժմ հայտարարում է, որ այդ հարցով Ադրբեջանի հետ չի բանակցի։ Իսկ դեկտեմբերին, երբ հայկական կողմը խնդրեց այդ հանդիպումը հետաձգել արտաքին գործերի նախարարությունը հայտարարում էր, թե Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ այդ հանդիպմանը չգնալը սխալ էր, հատկապես որ միջանցքը փակ է արդեն 50 օր։
Հնարավոր ճնշումներից խուսափելու համար արդյո՞ք ճիշտ է բանակցություններից հրաժարվելը և արդյո՞ք դա խնդրի լուծում է, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն ասում է՝ եթե անգամ դա լուծում չէ, ամեն դեպքում, ավելի վատ լուծումից խուսափելու հնարավորություն է։ Խուրշուդյանն հիշեցնում է՝ Ռուսաստանի հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք պետք է պահպանվեն։
Եվ մինչ Մարիա Զախարովան նախորդ շաբաթ ասում էր, թե պետք է վերսկսել աշխատանքը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մոտ 10 օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանը մեզ հետ զրույցում նշել էր , թե այս պահին հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Թե կոնկրետ ինչ բանակցությունների մասին է խոսքը՝ հստակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան