Ընդդիմության հաջողության չհասնելը պետության ձախողումն է. Արթուր Խաչատրյան

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Սա ճնշում է ընդդիմության վրա»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հաջորդ շաբաթ Ազգային ժողում քննարկվելու է ընդդիմադիր որոշ պատգամավորների քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունները։ 

«Շինծու քաղաքական մեղադրանքներ են։ Այս պահին, երբ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իշխանությունները մտածում են միայն իրենց իշխանությունը պահելու մասին և փորձում են իրենց ամբողջ մաղձը թափել ընդդիմության վրա, որպեսզի ընդդիմությունը չխանգարի իրականացնել իրենց ազգադավ ծրագիրը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ 

Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում գործող իշխանություններին հեռացնելու ուղղությամբ՝ համադրելով փողոցային պայքարը և խորհրդարանական պայքարը։ 

«Ընդդիմությունը դեռ չի հաջողել։ Դրանից Հայաստանը չի շահել։ Ընդդիմության հաջողության չհասնելը նաև մեր պետության ձախողումն է,- ընդգծեց  պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։