Երեխաներին պետք է դեպի դասական արվեստը բերել մանկուց. դպրոցը շատ անելիք ունի. Մագդա Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Օպերան թանկ, էլիտար և ներդրումներ պահանջող արվեստ է, պետությունը, խոշոր ընկերությունները պետք է ամեն կերպ հովանավորեն օպերային արվեստը: Չէ՞ որ աշխարհի առաջատար օպերային թատրոններն ունեն իրենց մշտական հովանավորները, օրինակ` Սիդնեյի օպերային թատրոնը հովանավորում է «Սամսունգը»: Օպերային արվեստը հովանավորելով` գործարարի ստատուսն էլ է բարձրանում: Զարմանալի է, որ գործարարները կարող են ոչ մնայուն ֆիլմեր հովանավորել, իսկ օպերային արվեստը` ոչ: Առանց հզոր հովանավորի չի կարող լինել հզոր օպերային թատրոն»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը:

Նա ափսոսում է, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կան կարող ուժեր, լավ գաղափարներ, սակայն նոր ներկայացումները քիչ են. «Ցավալի է, որ տարիներն անցնում են, իսկ օպերային թատրոնում պրեմիերաներ քիչ են լինում: Արտիստները կորցնում են իրենց լավագույն տարիները: Մենք ունենք արտիստական լուրջ կազմ, եթե միջոցներ լինեին, կունենայինք հարուստ խաղացանկ: Ֆինանսավորման հարցը պետք է լուրջ դրվի: Եթե ներկայացումները շատանան, ցածր աշխատավարձերի խնդիրն էլ կլուծվի»:

Օպերային երգչուհու կարծիքով` դասական արվեստի նկատմամբ սերը փոքրուց պետք է սերմանվի հանրության շրջանում. «Մենք օպերային թատրոնում փորձում ենք մանկական ներկայացումներ բեմադրել, նպատակ ունենք երեխաներին բերելու դեպի դասական արվեստը: Նման աշխատանքներ պետք է տանել հանրակրթական դպրոցներից սկսած»:
Մագդա Մկրտչյանը խոսում է նաև մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում արտիստի կյանքի, աշխատանքին դժվարությամբ ինտեգրվելու մասին.

«Շատ դժվար է ողնաշարն ուղղել և բարձրանալ բեմ: Ասեմ, որ Լենինգրադի բլոկադայի ժամանակ հենց արվեստով են պահել մարդկանց: Որպես արտիստ` ներսում դատարկություն եմ զգում, վաղվա օրն անորոշ է, բայց ես լավատես եմ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան