Ժամանակն է ճնշել Ալիևին. համաշխարհային աստղերի արձագանքը` Արցախի շրջափակմանը` Քարդաշյանից մինչև Շեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Արդեն երկու ամիս է` Լաչինի միջանցքը փակ է, և Արցախը գտնվում է շրջափակման մեջ, հումանիտար ճգնաժամի ճիրաններում: Այս խնդրին սոցցանցերի իրենց էջերում շարունակում են անդրադառնալ համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր:

Factor TV-ն ամփոփել է այս թեմայով նրանց կատարած ամենաուշագրավ հրապարակումները: Այսպիսով` ամենամեծ արձագանքն ունեցած հրապարակումներից են ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ինստագրամյան գրառումները: Նա իր «սթորի» բաժնում վերահրապարակել էր տեղեկությունն այն մասին, որ Արցախը հոսանքազրկվել է, և կոչ էր արել անտարբեր չլինել։

«Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք հիմա»,- նշել էր նա:

Իսկ ավելի ուշ Քարդաշյանը Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերող հոլովակ հրապարակեց և տեղադրեց Հայաստանի դրոշը: Տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:

Համաշխարհային աստղ, «Օսկար», «Էմմի» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր Շերը և ամերիկահայ բժիշկ, կինոպրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը հոդված են գրել ամերիկյան Newsweek-ի համար՝ բարձրաձայնելով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:

«Որպես ամերիկահայեր՝ մենք կցանկանայինք լիահույս լինել նոր տարում, սակայն Արցախի և Հայաստանի քաղաքացիների համար շարունակվող ճգնաժամը թույլ չի տալիս դա։ Նրանք դիմանում են դաժան արշավին, որը ներկայում սպառնում է ավելի քան 120,000 տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքին, և նրանք հուսահատորեն աշխարհի ուշադրության կարիքն ունեն՝ գործելու և կյանքեր փրկելու համար: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բարբարոսական շրջափակումը դադարեցրել է սննդի և կենսական նշանակության ապրանքների առաքումը։ Էթնիկ զտումների այս արշավը և մշակութային բնաջնջման լկտի փորձերը բարբարոսություն են»,- ասված է հոդվածում:

Շրջափակման առաջին իսկ օրերից System Of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցերի իր էջերում ակտիվորեն անդրադառնում է Արցախի խնդրին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա հրապարակել է TYT հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ խոսում է Արցախի անօրինական շրջափակման մասին:

Թանկյանը նշել է, որ մարդասիրական իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը և իշխանություններն ուղղակի ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա: Երաժիշտը կոչ է արել սոցցանցերի բոլոր էջերով տարածել Արցախի դրոշը:

Թե´ Հայաստանում, թե´ արտերկրում լայն արձագանք գտավ Ռոզա Լինի ժեստը Լոս Անջելեսում կայացած «iHeartRadio ALTer Ego» համերգի ժամանակ։ Երգչուհին բեմ էր բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը» և «Արցախ» գրություններով բաճկոնով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան