Նախագահի հրաժարականի հավանականությունը և Վարդանյանի հավակնությունները․ ԱՀ-ում փոխում են Մայր օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Արցախի Սահմանադրությունն առաջիկայում կփոփոխվի։ Երեկ հայտնի դարձավ, որ նախագահ Արայիկ Հարությունյանը մայր օրենքը փոխելու նախագիծն արդեն ուղարկել է Ազգային ժողով՝ քննարկման։ Արցախի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ կարճ նշված է, որ նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում երկրի հիմնական օրենքը փոփոխելու որոշում կայացրել։ Արդյո՞ք Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությունը կապ ունի վերջին շրջանում Արցախի նախագահի հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող տեղեկությունների հետ։ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պնդեց՝ Հարությունյանը հրաժարական տալու մտադրություն չունի։

Արցախի գործող Սահմանադրությամբ՝ նախագահի և ազգային ժողովի ընտրությունները փոխկապակցված են, նախագահի հրաժարականի դեպքում ազատ է արձակվում նաև խորհրդարանը։ Արայիկ  Հարությունյանը նախագծով առաջարկում է Սահմանադրության փոփոխությամբ հնարավորություն տալ Ազգային ժողովին նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ընտրել նոր նախագահ։ Այս փոփոխությունը կարող է ընդունել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդով։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը կարծում է, որ այս նախաձեռնությունը կարևոր է և թույլ կտա խուսափել հնարավոր ֆորս մաժորներից։

Արցախում տևական ժամանակ է՝ ներքաղաքական խմորումներ են, արցախցի տարբեր գործիչներ պնդում են, թե Արցախի նախագահի և պետնախարարի միջև հակասություններն օրեցօր սրվում են։ Անցած շաբաթ էլ հայտնի դարձավ, որ  Հարությունյանն ու Վարդանյանը միմյանցից առանձին Մոսկվա են գնացել։ Այս մասին, սակայն, որևէ պաշտոնական հրապարակում այդպես էլ չեղավ, փոխարենը շարունակվում են քննարկումները՝ արդյո՞ք սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը կապ ունի Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցի հետ։

Արցախի արտաքին գործերի  նախկին նախարարի խորհրդարան Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Արայիկ Հարությունյանի՝ հիմնական օրենքը փոխելու որոշումը կապ ունի այդ այցի հետ։

Արդյո՞ք դա նշանակում է, որ Արցախում առաջիկայում հրաժարականներ են սպասվում, և արդյո՞ք մոսկովյան այցի ընթացքում քննարկվել է նաև հարցը, թե Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի դեպքում ով է զբաղեցնելու նախագահի պաշտոնը։ Մամուլում, օրինակ, շրջանառվում են լուրեր Ռուբեն Վարդանյանի հնարավոր հավակնությունների մասին։ Պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդանյանի համար, սակայն, կա սահմանադրական արգելք։ Արցախի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի քաղաքացի հանդիսացող և վերջին տասը տարում Արցախում մշտապես բնակվող անձը։ Հրաչյա Արզումանյանը չի բացառում, որ այս դրույթներն էլ փոխվեն։

Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, մինչդեռ, պնդում է՝  Ռուբեն Վարդանյանը և կառավարությունն այս նախագծի հետ որևէ առնչություն չունեն։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Ռուբեն Վարդանյանի հնարավոր հավակնություններին, նրա խորհրդականը  շեշտեց՝ այդ հարցում Վարդանյանը բաց է և նրա բոլոր ջանքերը, որպես պետնախարար, ուղղված են Արցախում առկա խնդիրների լուծմանը։

Վերադառնալով Արցախում Սահմանադրության հնարավոր փոփոխությանը․ մայր օրենքն ընդունվել է 2006 թվականին, մեկ անգամ փոփոխվել է 2017-ին, իսկ սպասվող փոփոխությունների ժամկետների հարցում հստակություն դեռ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան