Ապահովագրության համակարգը ամեն ինչ չի փակելու, առաջնային խնդիրներ կան. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը ներառելու է սկրինինգային ծրագրերը, կանխարգելիչ միջոցառումները, տարեկան պարտադիր հետազոտությունները, նաև վիրահատական միջոցառումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Սակայն, նախարարի խոսքով, ապահովագրության համակարգը ամեն ինչ չի փակելու։

«Թանկարժեք վիրահատությունների համար այսօր էլ մեծամասամբ ամբողջական վճարում չի կատարվում պետության կողմից, այլ այգ գումարի մի մասն է վճարվում։

Մեր նպատակն է, որ պետական պատվերը վերածվի ապահովագրական փաթեթի՝ ավելի լայն ծառայություններով, բայց կմնան այնպիսի վիրահատություններ, օրինակ՝ պլաստիկ վիրահատությունները, որոնք չեն ներառվի ապահովագրական փաթեթի շրջանակներում։ Դրանք կիրականացվեն վճարների հիման վրա»,-նշեց Ավանեսյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ ապահովագրական համակարգերը կարող են կայուն լինել, եթե բուժման նկատմամբ մոտեցումները ստանդարտացված են։

Ավանեսյանը վստահեցրեց, որ այս տարվա ընթացքում մոտավորապես 300 գործելակարգեր պետք է մշակվեն, որոնք կդառնան պարտադիր կիրառելի բժշկական կենտրոնների համար, և բուժառուների բուժման սխեման կլինի նույնական՝ ընդունված ուղեցույցերի համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։