Պատժողական քաղաքականությանը փոխարինելու է եկել վերասոցիալականացումը. ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է: Մինչդեռ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Դա ոչ միայն հանգեցնում է ազատազրկված անձանց կրթության իրավունքի խախտմանը, այլև խաթարում է նրանց վերասոցիալականացման գործընթացը՝ մեծացնելով կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այսօր կազմակերպել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էր նաև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը։

Միայն այն փաստը, որ ցմահ ազատազրկված անձը մասնակցում է կոնֆերանսին, Ենոքյանի դիտարկմամբ, արդեն ոլորտում տեղաշարժի մասին է վկայում:

«Պատժողական քաղաքականությանը փոխարինելու է եկել վերասոցիալականացումը»,- ընդգծեց Ենոքյանը։

Ենոքյանը նշեց, որ բարձրագույն կրթություն ստացողների ճնշող մեծամասնությունը ցմահ դատապարտյալներն են: Նա կարևորեց նաև ընտանիքների աջակցությունը: Ենոքյանի խոսքով՝ նրանք են կրթական նյութերը համալսարանից ՔԿՀ տանում-բերում: Դատապարտյալը կոչ արեց «փոստատարի» դերը ընտանիքներին չվերապահել, քանի որ ոմանք ընտանիք չունեն, հետևաբար նյութերը տանող-բերող չունեն և չեն կարողանա ստանալ բարձրագույն կրթություն:

 

Մանրամասները՝ տեսանյութում։