08 Հոկտեմբեր 2022 | 12:02
«2 երեխա ընկնում էին ջուրը, խեղդվեին, ո՞վ էր պատասխան տալու». Մասիսի բնակիչներն ահազանգում են համայնքային խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Մասիս քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 22/1 շենքի բնակիչներն ահազանգում են․ մեկ տարուց ավելի է՝ կոյուղատարը քանդել են, կոյուղաջրերը կուտակվում են փոսի մեջ և ամբողջ թաղամասում գարշահոտություն է տիրում։ Բնակիչները հոտից անգամ քնել չեն կարողանում։ Ամեն օր համայնքապետարան են գնում, բայց խնդիրը, ասում են, չի լուծվում։ Համայնքապետարանից պնդում են՝ այն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տիրույթում է։ …