Ղարաբաղը հանվել է Փաշինյանի զեկույցից. ինչպես է խնդիրը ներկայացվում կառավարության փաստաթղթում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանը հնարավոր բոլոր քայլերը կկատարի, որ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի․ այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ դա հնարավոր կլինի, եթե Երևանն ու Բաքուն կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները։

Փաշինյանի ելույթից պարզ է դառնում, որ քաղաքացիների դռները թակելու և բացատրելու գլխավոր ուղերձն այն է, որ ՀՀ տարածքը 29 800 քկմ է և Ադրբեջանին որևէ տարածքային պահանջ չի ներկայացվելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինքը կգնա այս քայլին, միայն թե ՀՀ-ն զարգանա։

Փաշինյանն այսօր խորհրդարան էր եկել կառավարության 2021-26 թթ․ ծրագրի 2022-ի ընթացքը զեկուցելու համար։ Կատարողականի մասին զեկույցում շուրջ չորս էջ անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական բանակցություններին։ Նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որոնց ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ Բաքուն ակնհայտ պահանջ առաջ քաշում պայմանագրի շրջանակներում, որ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, ինչին հայկական կողմը դեմ է։

Կառավարության 2022 թվականի կարատողականի զեկույցում անդրադարձ չկա Արցախի կարգավիճակին։ Եթե 2021-26 թթ․ ծրագրում Փաշինյանի կառավարությունը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Իսկ այսօր խորհրդարանին ներկայացված փաստաթղթում «Ղարաբաղյան Հիմնախնդիր» ենթագլուխը չկար, արցախյան հիմնախնդիրը ներկայացված էր «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց» ենթագլխում։
Կառավարության կատարողականի քննարկմանը ներկա էին նաև ընդդիմադիրները։ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպես է պատկերացնում Արցախի ապագա կարգավիճակը։ Փաշինյանն ուղիղ պատասխան չտվեց։

Փաշինյանի ներկայացրած այս հակասական զեկույցի ֆոնին հիշարժան է դառնում նաև այն, որ ՔՊ-ն պատերազմից հետո արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրում ներկայացրել էր նաև Շուշիի և Հանդրութի դեօկուպացիայի մասին խոստումներ։ Արդյոք ազատագրմանն ուղղված աշխատանքեր տարվել են․ այս մասին զեկույցում որևէ խոսք չեղավ։ Մինչ այդ Ալիևը այսօր դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ հասցեին և էթնիկ զտման անթաքույց ակնարկ արել, հայտարարելով, թե «Արցախի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան և բնակության այլ վայր գտնեն», իսկ ՀՀ-ն «պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան