Ձեր կարմիր գիծը ՀՀ տարածքը չէ․ Տեղ գյուղում ի՞նչ արեցիք․ Գրիգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է. չի ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը, դիմելով վարչապետ Նկոլ Փաշինյանին՝ նշեց, որ սա միայն իր տեսակետը չէ. Փաշինյանն իր ասուլիսում է ասել, որ անվտանգության մեջ ձախողել է:

Պատգամավորը հարց ուղղեց վարչապետին՝ խաղաղությունը հասե՞լ է Սյունիքի մարզի Տեղ գյուղ, հասե՞լ է այն ընտանիք, որի անդամներից մեկն օրերս, ըստ պնդումների, սպանվել է արբեջանցու կողմից:
Նա հետաքրքրվեց նաև, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային ի՞նչ մեխանիզմ պետք է լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով՝ եկել է խորհրդարան ոչ թե կրկնելու ակնհայտը, այլ որ միասին պրոբլեմների ևս մեկ շերտ բացեն ու ավելի խորությամբ հասկանան դրանք:

«Երբ ես ասում եմ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին, այդտեղ շատ լուրջ պրոբլեմներ կան, որովհետև մենք, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ Հայաստանի Հանրապետություն ասելով ի՞նչ նկատի ունենք ու ի՞նչ ենք նկատի ունեցել: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե որն է մեր սահմանը, որպեսզի ճիշտ գնահատենք, որովհետև հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո, հիմա մենք դա Հայաստան համարո՞ւմ ենք, թե՞ չենք համարում, իրավական բազաները կոնկրետացնելը շատ կարևոր է», – ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ այո՛, Տեղ գյուղի պրոբլեմը պրոբլեմ է, դեռ նախորդ անգամ է ԱԺ-ում խոսել այդ մասին, երբ ընդդիմությունը ներկա չի եղել:

 

Գրիգորյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Ձեր կարմիր գիծը ՀՀ տարածքը չէ, այլապես Տեղ գյուղում տեղի ունեցածը անթույլատրելի կհամարեիք և կկրեիք քաղաքական պատասխանատվություն։ Լավ, ձեր կարմիր գիծը ո՞րն է․․․»։

«Այնտեղ կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները կապված են և՛ որոշակի գործունեության, և՛ որոշակի անգործության հետ: Այդ երևույթները շատ անհանգստացնող են ու պրոբլեմատիկ», – նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների առկայությանը՝ վարչապետն ասաց՝ դրա համար կան ամենատարբեր տարբերակները:

«Ադրբեջանն ասում է՝ «չէ միջազգային մեխանիզմ չպետք է լինի, որովհետև դա իմ ներքին գործն է»: 2017 թվականին էլ Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողն ասել է՝ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ «իմ ներքին գործն է»», – նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ այս իրավիճակում ոչ մեկ իրավունք չունի կորցնելու ինքնատիրապետումը, սառնությունը:

«Հրապարակեք հայկական կողմի վերապահումը, որ մարդիկ տեսնեն՝ այդ ինչ ահասարսուռ վերապահում է, որ դավադիր իշխանությունը այդ վերապահումը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս չի փրթում: Հրապարակեք», – դիմելով ընդդիմությանը՝ հորդորեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։