ՌԴ-ն կրակե՛ց իր ոտքին՝ ՀՀ-ին սպառնալիքները անիմաստ են, քո սանկցիաներից չե՛նք կործանվի․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ-ի իշխող «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը ասել է, թե Հայաստանը ԽՍՀՄ-ից ապօրինի է դուրս եկել, քանի որ չի ավարտել ընթացակարգը, թե այդ պատճառով Երևանը Մոսկվայի դաշնակից համարվելու իրավական հիմքեր չունի, թե ՀՀ-ն վիճելի տարածք է։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այսպիսի խոսույթի զարգացումը ՀՀ-ի համար։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ այս ռուս պատգամավորն իր տգիտությունն է ցուցադրում, քանի որ ՀՀ-ն միակ Հանրապետությունն է եղել, որը պահպանել է ԽՍՀՄ-ից դուրս գալու բոլոր ընթացակարգերը․ «Ավելին՝ այն ժամանակ շատ անկախականներ մեղադրում էին ՀՀ իշխանություններին, որ ձգձգում են պրոցեսը և հետևում են չարիքի կայսրության օրենսդրությանը, որպեսզի այս ամբողջ ընթացակարգերը պահպանեն։ Մենք վեց ամիս ուշ անկախացանք միայն այն պատճառով, որ ՀՀ-ն պահպանեց ընթացակարգերը, հանրաքվեի դրեց, վեց ամիսը լրացավ, հետո նոր՝ անկախացավ։ Այնպես որ, եթե նույնիսկ այդպիսի հարց առաջանա, ես կարծում եմ՝ ՌԴ-ն է ապօրինի դուրս եկածը ԽՍՀՄ-ից»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Ըստ նրա՝ այսպիսով ՌԴ-ն կրակում է ինքն իր ոտքին, քանի որ ՀՀ-ին ուղղված սպառնալիքները անիմաստ են դառնում։ Մոսկվայի կիրառած սանկցիաներից ՀՀ-ն չի կործանվի՝ այլ կգտնի այլընտրանքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան