Պետություն-քաղհասարակություն համագործակցությունն ամենացածր միավորն ունի․ ՔՀԿ չափիչ զեկույց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Ամփոփվում են «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2022 թվականի հետազոտության հիմնական բացահայտումները և կքննարկվեն Հայաստանում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության բարելավման հնարավորությունները։

Միջոցառմանը հրավիրված են ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։
Պետություն-քաղհասարակություն համագործակցությունն ամենացածր միավորն ունի․ ներկայացնելով ՔՀԿ չափիչ զեկույցը, այս մասին ընդգծեց փորձագետ Տաթևիկ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ բոլոր ոլորտների համար կազմվել են չափորոշիչներ՝ ըստ միջազգային ստանդարտների։ Այս չափորոշիչները վերաբերում են թե՛ իրավական մակարդակին, թե՛ գործնական դաշտին։

«Մենք ներառել ենք հիմնադրամներին և քաղաքացիական հասարակական կազմակերպություններին։
Բավականին լավ իրավիճակ է գրանցվել կազմակերպությունների ազատության ոլորտում, խաղաղ հավաքների կազմակերպման օրենսդրական մակարդակում, և ընդհանրապես իրավական մակարդակը ավելի բարձր միավոր ունի, քան գործնականը․ հասկանալի իրավիճակ է, երբ օրենքը կա, բայց իրականությունը երբեմն այլ է։

Ամենացածր գնահատականն ունի պետություն – ՔԿՀ համագործակցություն ոլորտը։ Մեր միջոցառման երկրորդ մասը կնվիրվի այս հարցի քննարկմանը, որպեսզի հասկանանք, թե ինչ կարելի է անել այս համագործակցությանը նպաստելու համար։

Առաջընթաց է գրանցվել խոսքի ազատության ոլորտում՝ շնորհիվ օրենսդրական որոշ փոփոխությունների, բարելավում է գրանցվել նաև մասնավոր կյանքի իրավունքի ոլորտում՝ շնորհիվ շատ փոքր գործնական բարելավումների։

Հետընթաց է գրանցվել պետության կողմից պաշտպանության պարտականության ոլորտում՝ գործնական դաշտում։
Երկրի ընդհանուր միավորը 4,7 է, իրավական դաշտում՝ 2, գործնականում՝ 4, 4»,- նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։