ԱԱԾ սպան ասել է՝ իրավունք չունեք հավաք անել, որովհետև ռուսաստանցի եք․հավաքների ազատությունը՝ 2022-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Ամփոփվում են «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2022 թվականի հետազոտության հիմնական բացահայտումները և կքննարկվեն Հայաստանում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության բարելավման հնարավորությունները։

Միջոցառմանը հրավիրված են ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։

«Խաղաղ հավաքների ոլորտը ևս քաղհասարակության գործունեության ոլորտներից է։ Այս ոլորտում ունենք ոչ վատ, բավականին հաջողված օրենսդրություն, բայց գործնականում տեղի են ունեցել դեպքեր, երբ ոստիկանության կողմից ուժ, բռնություն է կիրառվել, չհիմնավորված կերպով բերման են ենթարկվել քաղաքացիներ»,- այս մասին նշեց փորձագետ Տաթևիկ Մարգարյանը։

«Իրավապահ մարմինները պատասխանատու են իրենց գործողությունների համար, մինչդեռ արդեն որերորդ տարին է, հայտնի չէ, թե պատժվե՞լ են արդյոք այն ոստիկանները, որոնք իրավախախտ են, բռնություն են կիրառել՝ սկսած 2015-16թթ․ դեպքերից։

Անցյալ տարվա դեպքերի հետ կապված՝ հարցում ենք ուղարկել ոստիկանություն, սակայն հստակ պատասխան չենք ստացել, միայն հայտնել են, որ ծառայողական քննություն է ընթանում։

Հանրահավաքների ազատության ոլորտում բացասական զարգացում է նկատվել։ Հատկապես անցյալ տարի ոստիկանության կողմից բացասական արձագանքի էին արժանանում Ռուսաստանի հետ կապված հանրահավաքները, հավաքները դեռ չսկսած, ցրում էին դրանք։

Արձանագրվել է դեպք, երբ ԱԱԾ սպան ասել է՝ իրավունք չունեք հավաք անել, որովհետև ռուսաստանցի եք։ Սակյան մեր օրենքը դա չի արգելում դա կոպիտ խախտում է։ Իրավապահների կողմից օրենքի խախտումների համար պատասխանատվության դեպքեր չենք տեսել»,- նշեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։