Էնքան ենք վիրավորել իրար, պաշարը սպառվել է․ Փաշինյանը ներողություն խնդրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շուտով կլրանա 8-րդ գումարման ԱԺ 2-րդ տարին, և կարծես թե առաջին անգամն է, որ 3-4 ժամ վարչապետն ԱԺ-ում է, ընդդիմության պատգամավորները ներկա են նիստին, և ծավալվում է բովանդակային անկեղծ զրույց՝ առանց փոխադարձ վիրավորանքների»,- այս մասին ԱԺ-ում նշեց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով ընդդիմադիր գործընկերներին և Նիկոլ Փաշինյանին։

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Երևի էնքան ենք վիրավորել իրար, պաշարը սպառվել է»։ Վարչապետը ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում կամա թե ակամա վիրավորել է ԱԺ ամբիոնից կամ որևէ այլ տեղ։

Նշենք, որ պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում․ օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է, այն ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց հասարակության մի զգալի հատվածի մոտ ապագայի հետ կապված անորոշության առնչությամբ։
Պատգամավորը հարց ուղղեց, թե որն է ՀՀ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։

Վարչապետը նշեց, որ հայտարարությունների երկիմաստություններ կան, որոնց պատճառահետևանքային կապերը դժվար է գնահատել։ Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մինչև կոնֆլիկտի ու հարաբերությունների կարգավորման խոչընդոտների մասին՝ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է ու ինքը դա չպետք է քննարկի որևէ մեկի հետ, սա արդյոք մեր ապաշնորհ քաղաքականության արդյուքնն է։

«2017թ. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ու հարցին, թե ինչու գործընթացը առաջ չի գնում, ասել է, որ Ադրբեջանը ԼՂ հարցը համարում է իր ներքին հարցը ու նաև դա է պատճառը։ Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին։ Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ այդ ինչ միջանցքի մասին եք խոսում, ասում է՝ խոստացել է, պետք է միջանցք տա, հիմա խոստումը չի կատաում, դրա համար են այս խնդիրները։ Ես կարող եմ ապացուցել, որ չեմ խոստացել որևէ մեկին նման բան․․․
Այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ հարց չկա, այն լուծված է, դա 44-օրյա պատերազմի արդյունք է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությւոնների կարգավորման ֆունդամենտալ խնդիրներից մեկը փոխադարձ անվտսահությունն է․ խնդիրն այն է, թե ինչպես հաղթահարել դա։

Մանրամասները՝ տեսանյութում։