Տրանզիտային երկիր ենք դարձել․ ինչքան գալիս են, էդքան գնում են․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց 2022 թվականի տնտեսական ցուցանիշները և այն, թե որ ոլորտներում որքան աճ է գրանցվել:

«ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս: Մեզ նման երկրների համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 3.7 անգամ ավելի արագ է աճել, օրինակ՝ 2022թ.-ին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է 4.6 տոկոս»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և հավելեց, որ 2005-ին Ադրբեջանն աճել է 28 տոկոսով, իսկ Հայաստանը՝ 10 տոկոսից մի քիչ ավելի։

«Ես վստահ եմ, որ խաղաղության պարագայում բնակչության ներգաղթ է տեղի ունենալու Հայաստան, տնտեսական մեծ աճի պոտենցիալի հնարավորություններ են բացվելու, հետևաբար կոչ կանեմ կառավարությանը կենտրոնանալ և աշխատել խաղաղության օրակարգի վրա»,- հավելեց պատգամավորը։

«Տրանզիտային երկիր ենք դարձել․ ինչքան գալիս են, էդքան գնում են» ,- նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ժամանակավոր ներգաղթ է տեղի ունենում, միաժամանակ Հայաստանից հեռանում են ՀՀ քաղաքացիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։