«Նախկինների» դատավարությունը. Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը 4 տարի է՝ ամբաստանյալի աթոռին են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Արդեն շուրջ չորս տարի է, ինչ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։ Այսօր էլ հերթական նիստն էր․ գրեթե երկու ժամ տևած նիստում քրեական գործի քննությանն ուղղակիորեն առնչվող որևէ գործընթաց տեղի չունեցավ․ ամբողջ ընթացքում դատավարական կողմերն ապացույցների հետազոտման տեխնիկական խնդիրներն էին քննարկում։ Աղմկահարույց գործը դատաքննության փուլ է մտել մոտ երկու ամիս առաջ, բայց դատական նիստերն այդպես էլ անցնում են տեխնիկական հարցեր քննարկելով։

Թավշյա հեղափոխության ժամանակ և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր ելույթներում հիշատակում էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Այս ելույթներից շատ չանցած 2018 թվականի հուլիսի 26-ին նրան մեղադրանք առաջադրվեց՝ Քոչարյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար։ Քոչարյանը սա մեկնաբանեց քաղաքական հետապնդում։

Հինգ տարի առաջ հարուցված քրեական գործը մի քանի փուլերով անցավ։ Նախ գործը դատարան մտավ հարուցումից մեկ տարի անց, նախկին նախագահի հետ ամբաստանյալի աթոռին հայտնվեցին 2008 թվականին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Պաշտպանական կողմը մեղադրանքի առաջին օրից պնդում էին՝ մեղսագրվող արարքը 2008 թվականի Քրեական օրենսգրքում չի եղել, ավելին՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը խիստ անորոշ է։ Այս գործով նիստերը մեկը մյուսի հետևից սկսվում և ավարտվում էին դատավարական կողմերի և դատարանի բանավեճով․ պաշտպանները սկզբում տարատեսակ միջնորդություններ էին ներկայացնում խափանման միջոցի փոփոխման մասով, ինչից հետո դատարանից պահանջում էին դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել առաջադրված հոդվածը, դատախազներն առարկում էին։ Ի վերջո, դիմումը հասավ Բարձր դատարան․ այս գործով նիստերը կրկին հետաձգվեցին։ 2021 թվականի մարտի 26-ին ՍԴ հրապարակեց իր որոշումը՝ հակասահմանադրական ճանաչելով Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Խաչատուրովը և Օհանյանն այսպիսով այլևս ամբաստանյալի աթոռին չէին, իսկ Քոչարյանը և Գևորգյանը շարունակեցին մնալ, բայց արդեն խոշոր չափի կաշառք տալու և ստանալու հոդվածներով։

Բարձր դատարանի որոշումից հետո թվում էր՝ դատավարական գործընթացն իր հունի մեջ կմտնի․ երեք տարի ձգձգվող գործը, սակայն, կրկին հետաձգվում էր․ պատճառը կամ պաշտպանական թիմի բոյկոտն էր կամ․․․կրկին տեխնիկական խնդիրները։ Ամեն երեքշաբթի նշանակված նիստերը մեկը մյուսի հետևից առանց դատավարական՝ քրեական գործն առաջ տանող գործընթացի ավարտվում էին։ Մեղադրանքի կողմը պարբերաբար պնդում էր՝ սա միտում է պաշտպանների կողմից։ Նման տեսակետ ուներ նաև այդ ժամանակ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը։

Մեղադրանք առաջադրելուց 5, իսկ դատավարական փուլ մտնելուց 4 տարի անց այս աղմկահարույց գործով մեղադրանքի կողմը գործընթացում պաշտպանության կողմից միտումնավոր քայլեր է տեսնում։ Պաշտպանության կողմը, այնինչ, հակադարձում է՝ ոչ թե իրենք, այլ այն ժամանակ Հատուկ քննչական ծառայությունն է ձգձգումների մեղավորը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդում է՝ իրենք որևէ միտում չեն ունեցել։

2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանվեցին գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները։ Այլ կերպ ասած՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության ողջամիտ ժամկետ սահմանվեց։ Արդյո՞ք 4 տարի դատավարական փուլը ողջամիտ ժամկետի խախտում համարվել չի կարող։

Պաշտպանական կողմը, սակայն, այս հարցում խնդիրը տեսնում է Քրեական դատավարության կազմակերպչական մասում։ Քաղհասարակությունը և իրավապաշտպանները մտահոգված են տարիներով ձգձգվող քրեական գործերով։ Նինա Կարապետյանցը նկատում է՝ իշխանության ամպագոռգոռ հայտարարություններից և խոստումներից հետո անհասկանալի է, թե ինչու է քրեական գործը դոփում տեղում։

Նշենք՝ այս գործի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի, այլև վկաների անձերով պայմանավորված։ Թեև վկաների քանակը չի անցնում մեկ տասնյակը, այնուամենայնիվ նրանց թվում են ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և գործարար Սիլվա Համբարձումյանը։ Ե՞րբ դատարանը կհասնի ամբաստանյալների և վկաների ցուցմունքների փուլին․ այս պահին գործընթացի տեմպից ելնելով, ենթադրվում է՝ ոչ այդքան շուտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան