Ադրբեջանի Գերագույն դատարանում տեղի է ունեցել «Թալիշների ազգային ակադեմիայի նորություններ» կայքի գլխավոր խմբագիր, ազգագրագետ, հետազոտող, 18 տարվա ազատազրկման դատապարտված Իքբալ Աբիլովի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով իրեն տրամադրել թալիշերենի թարգմանիչ։ Դատարանը մերժել է միջնորդությունը՝ հղում անելով այն փաստին, որ Աբիլովը խոսում և հասկանում է ադրբեջաներեն։ Դրանից հետո Իգբալ Աբիլովը հրաժարվել …

