Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի Գերագույն դատարանում տեղի է ունեցել «Թալիշների ազգային ակադեմիայի նորություններ» կայքի գլխավոր խմբագիր, ազգագրագետ, հետազոտող, 18 տարվա ազատազրկման դատապարտված Իքբալ Աբիլովի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով իրեն տրամադրել թալիշերենի թարգմանիչ։

Դատարանը մերժել է միջնորդությունը՝ հղում անելով այն փաստին, որ Աբիլովը խոսում և հասկանում է ադրբեջաներեն։ Դրանից հետո Իգբալ Աբիլովը հրաժարվել է դատարանում ելույթ ունենալ՝ ի նշան որոշման դեմ բողոքի, և խոսել է անգլերեն։

«Ես կրկին ուզում եմ հայտարարել, որ հավատում եմ բոլոր մարդկանց, էթնիկ խմբերի և լեզուների հավասարությանը։ Թալիշերենի թարգմանիչ չհրավիրելու ձեր որոշումը ցույց է տալիս, որ դուք և ձեր ներկայացրած համակարգը չեք հավատում երկրի քաղաքացիների և ժողովուրդների հավասարությանը։ Այս որոշումը, ինչպես նաև իմ դեմ հարուցված քրեական գործը, երկրում թալիշների նկատմամբ համակարգված խտրականության մաս են կազմում։ Ես արտահայտում եմ իմ բողոքը դրա դեմ։ Հետևաբար, ես այստեղ որևէ այլ ելույթ չեմ ունենա»,- հայտարարել է նա։

Փաստաբան Ֆարիզ Նամազլին նշել է, որ Աբիլովի դեմ մեղադրանքներն անհիմն են։ Նա պահանջել է Աբիլովի դեմ քրեական գործը կարճել՝ արդարացման հիմքով։ Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը Աբիլովին 18 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։

Իքբալ Աբիլովը 2025 թվականի մայիսին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ «պետական ​​դավաճանության» և «էթնիկ ատելություն հրահրելու» մեղադրանքներով։ Գիտնականը հայտնի է թալիշների լեզվի, պատմության և մշակույթի պահպանման ուղղությամբ աշխատանքով։ Նրան մեղադրում են, իբր, ՀՀ-ի հետ գործակցելու մեջ։

Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Աբիլովը ձերբակալվել է «Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում»։ Նա մեղադրվում է «պետական ​​դավաճանության մեջ՝ երրորդ երկրի տարածքում տեղակայված Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքները կատարելու՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում էթնիկական հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու գործողություններ իրականացնելու համար»։ Նշվում էր, թե դատավարության ընթացքում այլ ապացույցների հետ հրապարակվել են, իբր, գաղտնի բանակցություններն ու գործարքները, որոնք «Աբիլովն անցկացրել է Skype-ով Երևանի պետական ​​համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ և Հայաստանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի հետ, որն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված նպատակային աշխատանք է տանում հայկական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո»։

Աբիլովը հերքում է այդ մեղադրանքները և նշում, որ զբաղվում է գիտական ​​հետազոտություններով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի