Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել

Լուրեր

22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
Բոլորը

Facebook-ում լայնածավալ խափանում է գրանցվել, որի հետևանքով խնդիրներ են առաջացել ինչպես հիմնական հարթակի, այնպես էլ Messenger ծառայության աշխատանքում։

Օգտատերերը հայտնել են, որ իրենց հաշիվներից ինքնաբերաբար դուրս են եկել և չեն կարողացել կրկին մուտք գործել։ Մուտք գործելու փորձերի ժամանակ ցուցադրվել է սխալի մասին հաղորդագրություն, ըստ որի՝ «տեղի է ունեցել անսպասելի սխալ»։

Խնդիրներ են արձանագրվել նաև Facebook-ի կայքում, որտեղ այցելուներին տեղեկացվել է, որ «ինչ-որ բան սխալ է տեղի ունեցել», և ընկերությունը աշխատում է հնարավորինս արագ վերականգնել ծառայության աշխատանքը։

Չնայած Facebook-ի և Messenger-ի աշխատանքի խափանումներին՝ Meta-ի մյուս հարթակները, այդ թվում՝ Instagram-ն ու WhatsApp-ը, հիմնականում շարունակել են գործել, թեև որոշ օգտատերեր խնդիրներ են նկատել նաև Instagram-ի վեբ տարբերակում։

Facebook-ի ծառայությունների աշխատանքի զանգվածային խնդիրներ են առաջացել աշխարհի տարբեր երկրներում։