Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քուեյսոնին։

Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Գանայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

«Զրուցակիներն ընդգծել են մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման և զարգացման երկուստեք պատրաստակամությունը՝ մասնավորապես առանձնացնելով առևտրային, բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում առկա հեռանկարները: Այդ համատեքստում կարևորվել է նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակելու և առավել ընդլայնելու Հայաստանի և Գանայի միջև բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցությունը։

ՀՀ դեսպանը Գանայի արտաքին գործերի նախարարի տեղակալին է ներկայացրել ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումերը»,- ասվում է հաղորդագրությունում: