Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո քաղաքական կրքերը չեն հանդարտվում։ «Հայաստան» խմբակցությունը, մի շարք այլ ուժերի հետ, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները և պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները։ Հիմնական պատճառը ԿԸՀ-ի՝ երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն չնշանակելու որոշումն է, որի հետևանքով, ըստ ընդդիմության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից, իսկ …

