«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը հայտարարել է, թե ՀՀ-ից ներմուծման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Հայաստանից որոշ սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, թե չի տեսել որևէ նախագահի, որ ասի, որ սահմանափակումները քաղաքականացված չեն։

«Այս դեպքում մենք խոսում ենք բոլորովին այլ բանի մասին։ Կա ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար պատմություն, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների արդյունքներ»,- ասել է Դանկվերտը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանի խնդիրն արտադրության կազմակերպումն ու վերահսկողությունն է։ Մասնավորապես, Դանկվերտը նշել է, թե այնտեղ կան մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք աճեցնում և արտահանում են իրենց արտադրանքը։

«Սակայն գործնականում ներքին վերահսկողություն կամ համագործակցություն չկա արտադրության և փոխադրման միջև: Հազարավոր փունջ կանաչի է հավաքվում մեկ մեքենայում, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալները: Դա ֆիզիկապես անհնար է»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Դանկվերտն ընդգծել է, թե արտադրանքի վերահսկողությունը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում։ Նա հավելել է, որ, ի թիվս այլ բաների, համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ են արտադրողների միությունների համագործակցությունը, արտադրության վերահսկողությունը և պատասխանատվությունը։

«Սա հենց այն է, ինչ այսօր բացակայում է։ Հետևաբար, սահմանափակումների պատճառները  արտադրանքի որակի և անվտանգության ոլորտում են, այլ ոչ թե քաղաքականության»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի վերջից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի, կորիզավոր մրգերի, խաղողի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծումը։ Հունիսի 2-ից սկսած՝ Հայաստանը պարտավոր էր կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան հավաստագրումը։

Մինչ այդ, Հայաստանն արտահանումը դիվերսիֆիկացնելու տարբերակներ է մշակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի