«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը

Լուրեր

06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, հայտնում է ծառայությունը։

Նշվում է, որ սա վերաբերում է ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ այնտեղից առաքվող ապրանքներին: Ռուսաստանի տարածքով ԵՏՄ անդամ երկրներ տարանցումը նույնպես սահմանափակված է: Արգելքն ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։

«Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունն աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի ապրանքների ներմուծումը և բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին մատակարարման խափանումների մասին։ Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Հունիսին կապրա բզեզով վարակի երեք դեպք է հայտնաբերվել Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ծառայությունը նշում է, թե սա, իբր, վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և խթանում է անվստահությունը բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ:

«Բույսերի կարանտինի և պաշտպանության Հայաստանի ծառայության ոչ արդյունավետ գործունեությունը սպառնում է Ռուսաստանի և ԵՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը», – ասվում է հայտարարությունում։

Կապրա բզեզը բազմաթույն պահեստային վնասատու է, որը բացակայում է Ռուսաստանում: Այն վնասում է հացահատիկային մշակաբույսերը, յուղատու մշակաբույսերը, լոբազգիները, արդյունաբերական մշակաբույսերը և դրանց ենթամթերքները, ինչպես նաև անտառային, դեկորատիվ և այլ մշակաբույսերը: Այն կարող է վարակել հացահատիկի պահեստավորման օբյեկտները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստները, ջրաղացները, կերերի գործարանները, հրուշակեղենի գործարանները, ածիկի պահեստավորման օբյեկտները և գարեջրատան մանրացման գործարանները: Այն կարող է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70%-ը։

Նշվում է, թե Ռուսաստանին հասցված տնտեսական վնասը կարող է ներառել ոչ միայն բերքի կորուստները, այլև արտահանման շուկաների հնարավոր կորուստն այն երկրներում, որտեղ այս վնասատուն կարանտինային տեսակ չէ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել 2026 թվականի մայիսի 22-ից, իսկ մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի: Հունիսի 2-ից էլ սահմանափակվել է բալի, թթու բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծումը: Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի