Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին՝ ժամը 23․35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հաղորդվում է, որ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ 100 դոլար։ Ըստ հաղորդագրության՝ 63-ամյա …

