«Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի անդամները Շուշիում մասնակցել են Ադրբեջանի իշխող ուժի համաժողովին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները մեկնել են Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք՝ մասնակցելու Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից կազմակերպված համաժողովին: Կազմակերպության ղեկավար, ձյուդոիստ, այժմ պատգամավոր Վառլամ Լիպարտելիանին ելույթ է ունեցել պանելային քննարկման ժամանակ, գրում է OC Media-ն։

Երկուշաբթի օրվա միջոցառումը միջազգային համաժողով անվանելով՝ ադրբեջանական պետական ​​«Ազերթաջ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այն կրել է «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» խորագիրը: Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը բացման ժամանակ նշել է, որ կյանքը վերադառնում է «ազատագրված տարածքներ», և որ «երեխաների ծիծաղը լսվում է դպրոցներում և մանկապարտեզներում»։

«Վրաստանի նպատակը մնում է անփոփոխ՝ մեր տարածքների խաղաղ ապաօկուպացիան և բոլոր քաղաքացիների համար անվտանգ, ներառական և կայուն կենսապայմանների ստեղծումը, այդ թվում՝ նրանց համար, ովքեր հակամարտությունների հետևանքով կորցրել են իրենց տներն ու հարազատ համայնքները»,- իր հերթին, «Հակամարտությունից հետո վերակառուցում. քաղաքաշինության ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Լիպարտելիանին։

Ըստ Ազերթաջի՝ նիստում ելույթ ունեցողների թվում են եղել նաև Տաջիկստանի իշխող Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցության, Սերբիայի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության, Բելառուսի կառավարամետ «Բելայա Ռուս» կուսակցության և Մակեդոնիայի Թուրքերի դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները, որը Հյուսիսային Մակեդոնիայում գործող թուրքական փոքրամասնությունների վրա հիմնված փոքր քաղաքական ուժ է:

OC Media-ն գրում է, որ 37-ամյա Լիպարտելիանին 2024 թվականի հոկտեմբերի վիճարկվող խորհրդարանական ընտրություններից հետո մտել է խորհրդարան «Վրացական երազանքի» կազմում։ 2025 թվականի փետրվարին, ընդդիմության կողմից խորհրդարանի նիստերի բոյկոտի ֆոնին, նա իշխող կուսակցության այն երեք պատգամավորներից էր, որոնք պաշտոնապես լքել էին «Վրացական երազանքը» և հայտարարել օրենսդիր մարմնում «առողջ ընդդիմություն» ձևավորելու ծրագրերի մասին։ Սակայն նույն թվականի հունիսին նա վերադարձել է «Վրացական երազանք» և դեկտեմբերին նշանակվել կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ։

«Վրացական երազանքի» երիտասարդական կազմակերպությունը և դրա անդամների գործողությունները մի քանի անգամ վեճերի առարկա են դարձել։ Նրանք մեղադրվում են կառավարության քննադատների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Վերջին միջադեպերից մեկի ժամանակ՝ 2025 թվականի սեպտեմբերին, իշխող կուսակցության երիտասարդական թևի առաջնորդներից Գիորգի Շուկվանին թքել էր Թբիլիսիի կենտրոնում կառավարության դեմ անցկացվող հանրահավաքի ժամանակ կին ցուցարարների, ինչպես նաև լրագրողի վրա, ինչն արձանագրել էին տեսախցիկները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի