Խանութի դուռը կոտրել էր և 700 հազար դրամ գողացել․ կասկածվող 21-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը. ՆԳՆ
Հասարակություն
16.06.2026 | 23:04Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող խանութից 700 հազար դրամ գողանալու դեպքը բացահայտվել է։
Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրազի փողոցի 21-ամյա բնակիչը։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հունիսի 9-ին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իսկ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում։