Ադրբեջանում ձերբակալվել է ութ պաշտոնյա, որոնք մեղադրվում են զինվորական ծառայությունը հետաձգելու համար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտարարեել են Գլխավոր դատախազությունն ու Զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարուցվել են քրեական գործեր՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հաղորդվում է, որ Աղդաշի շրջանային բաժնի պետ Նուրլան Աբբասովը, նույն բաժնի զինվորական ծառայության զորակոչի բաժնի պետ …

