Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Բոլորը

Երևանցիներից ոմանք զարմացած, ոմանք՝ հիացած հայացք են ընդունում, երբ բարձրանում են տրոլեյբուս և տեսնում, որ վարորդը երիտասարդ աղջիկ է։ Իվետա Սարկիսյանն արդեն երեք ամիս է՝ Երևանում տրոլեյբուս է վարում, սպասարկում է Տ 2 Աերացիա-Նուբարաշեն երթուղին։

Իվետան 23 տարեկան է, ունի հաշվապահի, զբոսավարի և հոգեբանի մասնագիտություն, բայց որոշել է մասնագիտական հետագա ուղին «տրոլեյբուսով անցնել»։

«Ես երկու տարվա վարորդ եմ, ինձ համար դժվար չէր տրոլեյբուս վարելը, պարզապես մի քիչ ժամանակ պահանջվեց, որ չափերին սովորեմ, հատկապես շրջադարձերի ժամանակ ավելի հմուտ դառնամ»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Իվետան։

Նրա խոսքով՝ վարորդների արձագանքը դրական է, ուղևորներինը՝ երբեմն դրական, երբեմն՝ ոչ այնքան։

«Նկատում էի, որ կային մարդիկ՝ սկզբնական շրջանում վախեցած էին նայում, հեռախոսով խոսում էին, ասում էին՝ սպասիր՝ տեղ հասնեմ, կզանգեմ, խաչակնքվում էին՝ նկատելով, որ ղեկին աղջիկ է»,- կատակում է Իվետան։

Նա ծնվել է Մասիսում, սակայն միշտ երազել է աշխատել Երևանում, ասում է՝ ծնողները սկզբում մտահոգություն ունեին գործի բնույթի հետ կապված։

«Ի վերջո, մարդկային կյանքերի հետ գործ ունեմ, բայց նրանք էլ ժամանակի ընթացքում հարմարվեցին»,- նշում է Իվետան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան