ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: «Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաեւ ընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին …

