Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, դատավորներ Նարինե Հովակիմյանի ու Վաչե Մարգարյանի կազմով, ավելի քան 3 ժամ առանձին սենյակում անցկացնելուց հետո որոշում կայացրեց բողոքը բավարարել մասնակի․ գործն ուղարկվեց նոր քննության, հոգևորականի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը՝ մնաց անփոփոխ։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով 2025-ի սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։

Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են այն բանում, որ «ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Մինչ այդ՝ 2020, 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին նույնաբովանդակ հայտարարություններ է արել, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին, 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցն ու վարույթ նախաձեռնվեց։ Այս վարույթը նախաձեռնելուց 4 օր անց՝ հունիսի 21-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսել է նաև News.am-ին տված հարցազրույցում։

Այս հարցազրույցից 4 օր անց՝ հունիսի 25-ին, ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հայաստանում ահաբեկչություն և իշխանությունը զավթելը նախապատրաստելու կասկածանքով, նրան մեղադրանք են ներկայացրել և կալանավորել։ Դրանից մեկ օր անց՝ հունիսի 26-ին, քրեական հետապնդում է հարուցվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, նա նույնպես ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է 2024-ին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։ Ի պատասխան այս մեղադրանքի՝ Դատախազությունից հայտնում են, որ Աջապահյանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։

«Սա վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները»,- հայտնել են Դատախազությունից:

Դատախազությունը առաջին ատյանում գործի քննության ընթացքում պահանջել է հոգևորականին դատապարտել ոչ թե երկու, այլ երկուսուկես տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը պահանջել է նրան արդարացնել։ Վերաքննիչ դատարանում դատական ակտը բողոքարկել էին և՛ պաշտպանները, և՛ Դատախազությունը։