Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

Ջրային կոմիտեի աշխատակիցները մասնակցել են «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպված կեղտաջրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստման աշխատաժողովի։ Քննարկվել են ԵՄ քաղաքային կեղտաջրերի մաքրման դիրեկտիվների պահանջները, դրանց ազգային մակարդակում ներդրման քայլերը, ինչպես նաև կեղտաջրերի կառավարման ոլորտի կարգավորող շրջանակի մշակման հարցերը։

««ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային ծրագրի իրականացնող գործընկեր կազմակերպությունների հրավերով Ջրային կոմիտեի աշխատակիցները մասնակցել են կեղտաջրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստման աշխատաժողովի։

Աշխատաժողովի նպատակն էր զարգացնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունները՝ ԵՄ քաղաքային կեղտաջրերի մաքրման հին և նոր դիրեկտիվների պահանջների, ինչպես նաև դրանց ազգային մակարդակում ներդրման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների ներկայացման ու քննարկման միջոցով։

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի ներկայացուցիչ Բենուա-Ֆրիբուր Բլանը մասնակիցներին է ներկայացրել կեղտաջրերի համակարգի առանցքային սահմանումները, ճշգրիտ կարգավորող շրջանակի մշակման համար անհրաժեշտ հիմնական հասկացությունները, ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների փորձն ու անդրադարձել տեխնիկական և ինստիտուցիոնալ հետևանքներին։

Քննարկվել են մարդածին գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրերի հավաքման, տեղափոխման և արտահոսքի, քաղաքային կեղտաջրերի կառավարման, ինչպես նաև ոլորտի կարգավորող շրջանակի մշակման և դրա իրականացման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցությանն առնչվող հարցեր։

Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել է այց Արարատ քաղաքում գտնվող Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) բանավանի՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված կեղտաջրերի մաքրման կայան»,- ասված է  Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։