Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ բարձրաձայնելով ներդրումային կազմակերպության կողմից իրականացված զեղծարարության մասին: Factor TV-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմել է, որ տան անդամներով Hellobit հարթակում ներդրել և ամբողջությամբ կորցրել են 5000 դոլար: Ներդրում կատարելու որոշումը կայացվել է ծանոթների խորհրդով, ովքեր պնդել են, որ դա աշխատող միջոց է …

