Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում գործող երեք հրեական համայնքների առաջնորդները դիմել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի անդամներին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դիմումում, որը ստորագրել են Բաքվի լեռնային հրեական համայնքի նախագահ Միլիխ Եվդաևը, Բաքվի աշքենազ հրեաների համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկին և Բաքվի սեֆարդական հրեական համայնքի նախագահ Զամիր Իսաևը, նշվում է, որ նախաձեռնությունը կարող է բացասաբար անդրադառնալ Հարավային Կովկասում ձևավորվող  խաղաղության և կայունության գործընթացի վրա։

Դիմումի հեղինակները նշում են, թե վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի միջև զարգացած հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության, փոխադարձ վստահության և բարեկամության սկզբունքների վրա: Նրանք կարծում են, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս համագործակցությունը ոչ միայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Իսրայելի միջև հաջող համագործակցության օրինակ է, այլև հրեական պետության և գերազանցապես մուսուլման բնակչություն ունեցող երկրների միջև հարաբերությունների հաջող մոդել: Համայնքի ղեկավարները ցավով նշում են, որ Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 111 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն ճանաչելուն, և որ առաջիկայում այս հարցը կքննարկվի Քնեսեթում:

Նրանց կարծիքով՝ «մտահոգիչ է, որ նման նախաձեռնություն է առաջ քաշվում այն ​​ժամանակ, երբ երկար տարիների լարվածությունից հետո տարածաշրջանում ի հայտ է եկել իրական խաղաղության, կայունության և բարիդրացիական հարաբերությունների հույս»։ Ըստ նրանց՝ երրորդ երկրների կողմից նման զգայուն պատմական հարցերի վերաբերյալ քաղաքական գործողությունները կարող են խոչընդոտել խաղաղության գործընթացին և խաթարել ժողովուրդների միջև հաշտեցումը, փոխըմբռնումը և վստահությունը:

Նրանք դիմել են Քնեսեթի անդամներին՝ կոչ անելով ցուցաբերել «իմաստություն ու պատասխանատվություն» և չաջակցել,  իրենց բնորոշմամբ «հորինված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությանը»։

Դիմումում նշվում է, թե նման որոշումն օգուտ չի բերի Իսրայել պետությանը կամ չի կնպաստի խաղաղությանը և փոխըմբռնմանը: Ընդհակառակը, այն կարող է հիասթափություն առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր միշտ Իսրայելին համարել են անվերապահ բարեկամ։

Փաստաթղթի վերջում հեղինակները հույս են հայտնում, որ Քնեսեթի անդամները իրենց որոշման մեջ կառաջնորդվեն պատմական պատասխանատվությամբ, պետականության սկզբունքներով, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների և պետությունների հետ հարաբերությունների պահպանմամբ և հետագա ամրապնդմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ կոչ անելով վերանայել որոշումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի