Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որով նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերին և հանրային դերակատարներին հորդորում է հրապարակային խոսքում բացառել պիտակավորող ու խտրական արտահայտությունները։ «Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ …

